HP Color Laser 150nw, HP Color Laser 179fnw, HP Color Laser 150a, HP Color Laser 178nw
Նկարագրություն
Լազերային քարթրիջ T2 TC-HW2070A ‒ հուսալի ծախսվող բաղադրիչ HP լազերային տպող սարքերի համար։ Այն արտադրված է որակյալ բաղադրիչներից՝ յուրահատուկ տեխնոլոգիայով, ուստի չի զիջում օրիգինալ քարթրիջին։ Մոդելը կատարելապես համապատասխանում է HP տպիչներին բոլոր պարամետրերով, ներկանյութի բաղադրությամբ, ինտերֆեյսով և պաշտպանիչ չիպի տեսակով։ Միկրոչիպի շնորհիվ կատարվում է տպված էջերի հաշվարկը։ Զրոյացման դեպքում չիպն արգելափակում է սարքի աշխատանքը։ Քարթրիջը փոխարինելուց հետո տպագրությունը վերսկսվում է։
T2 TC-HW2070A-ն ունի ստանդարտ տարողություն և թույլ է տալիս տպել մինչև 1000 էջ։ Սև գույնի տոները հեշտությամբ փոխանցվում է թղթի մակերեսին, արագ չորանում է՝ առանց պատկերը լղոզելու։ Պատրաստի արտատպվածքների վրա դուք չեք տեսնի ուրվականային ստվերներ և այլ թերություններ, ինչը թույլ է տալիս առաջին իսկ անգամից ստանալ որակյալ փաստաթղթեր։