VITEK VT-8307 B արդուկն ունի գրավիչ արտաքին տեսք և բարձր ֆունկցիոնալություն։ Կերամիկական ներբանը (Ceramic UltraCare) ապահովում է նույնիսկ շատ ճմռթված և խիտ գործվածքների արագ և արդյունավետ հարթեցում առանց լրացուցիչ ջանքերի գործադրման։ Այդ պատճառով տվյալ արդուկը իդեալական է մեծ քանակությամբ իրերի արդուկման համար։ Վերնաշապիկը կամ կոստյումը արագ կարգի բերելու հնարավորություն է տալիս ուղղահայաց գոլորշահարման գործառույթը։ Բավականին երկար (1.8 մ) լարը՝ գնդիկային ամրացմամբ, ապահովում է արդուկի մանևրայնությունը արդուկման գործընթացում։
Ինչպես նաև VITEK VT-8307 B արդուկում նախատեսված է ցողման և գոլորշու մատակարարման համակարգ։ Հզոր գոլորշու հարվածը (140 գ/րոպե) թույլ կտա կատարյալ հարթեցնել չափազանց չորացած և խիստ ճմռթված իրերը։ Ջրի տարայի մեջ տեղավորվում է մինչև 260 մլ հեղուկ։ Այն զգուշորեն լցնելուն կօգնի չափիչ բաժակը, որն առկա է արդուկի հավաքածուի մեջ։ Հակակաթիլային համակարգը կանխում է հետքերի և ջրային բծերի առաջացումը բարակ ու բաց գույնի գործվածքների վրա։ Իսկ արդուկի ներքին մասերի վրա նստվածքի առաջացումը բացառելու հնարավորություն կտան նստվածքից պաշտպանության մեխանիզմը և ինքնամաքրման համակարգը։