VITEK 8305 VT արդուկը կդառնա ձեր անփոխարինելի ուղեկիցը ցանկացած ճամփորդության ընթացքում, քանի որ կուրախացնի անհավանական կոմպակտ չափսերով և ծալովի բռնակի առկայությամբ։ Տվյալ սարքում իրականացված է հզոր գոլորշու հարվածի գործառույթ, որն օգտագործելով դուք կվերացնեք նույնիսկ ամենադժվար հարթեցվող ծալքերը։
VITEK 8305 VT մոդելը հիանալի է նաև նրանով, որ դրանում հայտնվել է Unicera ներբանը, որն ունի կերամիկական կրկնակի պատվածք։ Տվյալ նյութի առանձնահատկությունը կայանում է բոլոր տեսակի գործվածքների վրայով հեշտ և արագ սահելու մեջ. այդպիսով, ձեր հագուստի վրա չի մնա ոչ մի ծալք կամ խորշոմ։ Սարքի ևս մեկ առավելություն է հարթակի եզրի զգալիորեն փոքրացված հաստությունը, ինչի շնորհիվ այն հեշտությամբ հարթեցնում է հագուստի ամենադժվարամատչելի տեղերը, օրինակ՝ կոճակների եզրերի գործվածքը։