Picooc S3 Lite V2 կշեռքը ներկառուցված հիշողությամբ ինտելեկտուալ մոդել է, որը հնարավորություն է տալիս հետևել ցուցանիշների դինամիկային։ Այս սարքը օգտատերերին կապահովի ոչ միայն ընթացիկ քաշի վերաբերյալ տեղեկատվությամբ, այլ նաև ճարպային, մկանային և ոսկրային հյուսվածքների քանակի տվյալներով։ Բացի այդ, տնային օգնականը կտեղեկացնի, թե հեղուկի քանի տոկոս է պարունակվում ձեր օրգանիզմում։
Picooc S3 Lite V2 կշեռքի կանոնավոր շահագործման դեպքում հարմարավետություն կապահովի թրծված ապակուց հարթակը, որը դիմանում է մինչև 150 կգ ծանրաբեռնվածության, ինչպես նաև ֆունկցիոնալ էկրանը՝ ներկառուցված լուսավորությամբ։ Տվյալներին ակնթարթային հասանելիության համար բավական է սմարթֆոնի վրա ներբեռնել համապատասխան հավելվածը։ Սարքի երկարատև ինքնավար աշխատանքի համար պատասխանատու են 4 հատ AAA տիպի մարտկոցները։