լիցքավորման կայան-պատյան, մալուխ USB Type-A - USB Type-C, 2 զույգ փոխարինելի ամբուշուր, փաստաթղթեր
Առանձնահատկություններ, լրացուցիչ
մոնոռեժիմ
Քաշ
55 գ
Նկարագրություն
TWS A4Tech Bloody M70 սև գույնի ներալիքային կառուցվածքով ականջակալներն ապահովում են ձայնի հնչողություն 20-20000 Hz տիրույթում։ Մոդելի առանձնահատկությունը վերարտադրման մի քանի ռեժիմների աջակցությունն է, որոնց ընտրությունից փոխվում է նաև ձայնը։ Խաղային ռեժիմում դուք կկարողանաք առավելագույն հաճույք ստանալ խաղային գործընթացից, իսկ աուդիոռեժիմն ընտրելիս ձեզ կհամակի վերարտադրվող թրեքերի ցածր և բարձր հաճախությունների հավասարակշռությամբ հագեցած, վառ ձայնը։ M.O.C.I. տեխնոլոգիան ենթադրում է ածխածնային մանրաթելի և նանոմիցելիումի օգտագործում ճառագայթիչների թաղանթի պատրաստման համար։ Այն թույլ է տալիս ստանալ բյուրեղյա մաքուր ձայն՝ բացահայտելով երաժշտության խորությունը և մանր նրբությունները։
Միացման համար TWS A4Tech Bloody M70-ն օգտագործում է Bluetooth 5.0 տեխնոլոգիան, որը բարելավում է կապի կայունությունը՝ առանց հապաղումների տեսանյութի և աուդիոյի սահուն համաժամեցման համար։ Սարքի իրանի վրա ամրացված է խոսափող, ինչն այն վերածում է լիարժեք ականջակալ-կայանի։
Ականջակալները մատակարարվում են լիցքավորման պատյանով, որը մեծացնում է աշխատանքի տևողությունը 6 ժամից մինչև 18 ժամ։ Ականջակալները կարող են աշխատել միմյանցից անկախ՝ չառաջացնելով ձայնի փոխանցման հապաղումներ։ Դա թույլ է տալիս դրանք հերթով օգտագործել զանգեր ընդունելու կամ երգեր լսելու համար․ դրանցից մեկը կարող է օգտագործվել, իսկ երկրորդը՝ լիցքավորվել պատյանում։