Առանց շրջանակի դիզայնով LED հեռուստացույց Xiaomi MI TV P1 43-ը հագեցած է 4K թույլատրությամբ 43" մեծ էկրանով։ MEMC տեխնոլոգիան պատկերը դարձնում է ավելի հստակ ու հարթ՝ բարելավելով կադրի որակը։ 16 ԳԲ ներքին հիշողությամբ և 2 ԳԲ ՕՀ-ով 4-միջուկանի պրոցեսորը չի դանդաղում ծավալուն Smart TV հավելվածներ գործարկելիս։ Կարող եք օգտագործել Chromecast ֆունկցիան՝ սմարթֆոնից լուսանկարները, ֆիլմերը և երաժշտությունը մեծ էկրանին հեռարձակելու համար։
Xiaomi MI TV P1 43-ը համալրված է ինտուիտիվ պարզ կարգավորումների մենյուով, վիրտուալ օգնականով և ձայնային որոնման գործառույթով։ Թույլատրվում է կառավարում սմարթֆոնից։ 20 Վտ հզորությամբ բարձրախոսներն ունեն մաքուր և ծավալային ձայն։ USB-ի միջոցով կարելի է միացնել արտաքին կրիչներ՝ լուսանկարներ և տեսանյութեր դիտելու համար։ 3 HDMI միակցիչները թույլ են տալիս կարգավորել տարբեր կցորդների համատեղ աշխատանքը՝ մեկ հեռակառավարման վահանակով։