JBL TUNE 500 լարային ստերեո ականջակալը պատրաստված է կապույտ գույնով և հագեցած է 32 մմ տրամագծով փակ ճառագայթիչներով, որոնք վերարտադրում են ձայները 20-20000 Հց հաճախականության տիրույթում։ Այս գեղագիտական և թեթև ականջակալի առավելությունը նրա ծալովի կառուցվածքի մեջ է. դուք կարող եք ծալել ճառագայթիչների իրանները՝ ականջակալները դարձնելով շատ կոմպակտ։ Ականջակալները ստացել են փափուկ և ծավալուն ամբուշյուրներ, որոնք ապահովում են ձեզ հարմարավետություն երկարատև խաղի, ֆիլմ դիտելու, երաժշտություն լսելու ընթացքում։
JBL TUNE 500 ծալովի ստերեո ականջակալը միանում է ԱՀ/նոութբուքի/սմարթֆոնի ակուստիկ միակցիչին 1.2 մետրանոց մալուխի միջոցով, որի ծայրում գտնվում է 3.5 միլիմետրանոց խրոցը։ Խրոցը ոսկեզօծված է օքսիդացմանը ավելի լավ դիմադրելու և միացման ավելի մեծ կայունություն ապահովելու համար։ Ականջակալների մալուխի վրա կա վահանակ՝ ներկառուցված խոսափողով, ձայնային օգնականի ակտիվացման, զանգին պատասխանելու/ավարտելու ստեղներով։