SVEN GS-9100 ստեղնաշար+մկնիկ հավաքածուն իսկական գտածո կդառնա կիբերսպորտի սիրահարների և պրոֆեսիոնալ գեյմերների համար։ Էրգոնոմիկ կառուցվածքից բացի, երկու սարքերն էլ կարող են «հպարտանալ» օգտագործման հարմարավետությամբ։
104 կոճակից բաղկացած ստեղնաշարի բարձրությունը կարելի է կարգավորել օգտատիրոջ հարմարավետության համար։ Նաև անհրաժեշտ է իմանալ, որ սարքը պաշտպանված է խոնավության ներթափանցումից։ Ստեղնաշարը համալրված է դինամիկ լուսավորությամբ։ Ֆունկցիոնալ կոճակները և թվային բլոկը դարձնում են այն հարմար գրասենյակային հավելվածներում աշխատելու, և ոչ միայն խաղեր անցնելու համար։ Ստեղների ռեսուրսը նախատեսված է 20 միլիոն սեղմման համար։
Հավաքածուի մկնիկն ունի սև պլաստիկե իրանի ոչ ստանդարտ և գրավիչ ձև։ Այն իր կառուցվածքում ունի 4 կոճակ և ակնթարթային արձագանքով օպտիկական լուսադիոդային սենսոր։ SVEN GS-9100 ստեղնաշար+մկնիկ հավաքածուի երկու սարքերն էլ համակարգչին միանում են հյուսվածքապատ երկար (1.8 մ) մալուխների միջոցով։