1500 Վտ հզորությամբ Midea MAF-TN45WK սև աէրոգրիլը գլուխ կհանի նույնիսկ մսի մեծ կտորի, հավի մսեղիքի հավասարաչափ տապակումից։ 4.5 լ տարողությամբ թասը թույլ է տալիս մեկ անգամից պատրաստել 2-4 բաժին ուտեստ։ Տարայի չկպչող ծածկույթի շնորհիվ դուք կկարողանաք պատրաստել առանց յուղի և դրանով իսկ նվազեցնել ուտեստի յուղայնությունն ու կալորիականությունը։ Մոդելում չկան ավտոծրագրեր։ Բայց դուք կկարողանաք ձեռքով ընտրել ժամանակը և ջերմաստիճանը 80°-ից մինչև 200° C՝ կախված բաղադրատոմսից։
Midea MAF-TN45WK աէրոգրիլի 60 րոպեանոց ժամաչափը թույլ է տալիս ճշգրիտ վերահսկել պատրաստման ժամանակը։ Դրա շնորհիվ դուք վստահ կլինեք, որ ուտեստը չի այրվի։ Զամբյուղի ոչ ճիշտ տեղադրման դեպքում սարքը չի աշխատի, քանի դեռ չեք ուղղել դրա դիրքը։ Հանովի թասը հեշտացնում է մաքրումը։