Սև գույնի Hotpoint HF 230S ինդուկցիոն եփման մակերեսը նախատեսված է անկախ տեղադրման համար։ Այն պատրաստված է ապակեկերամիկայից, որը չի ճաքում բարձր ջերմաստիճանի ազդեցությունից և չի քերծվում սպասքի հատակից։ Աշխատանքային մակերեսի վրա կան 180 մմ տրամագծով 2 սալօջախ։ Ընդլայնման գոտին թույլ է տալիս օգտագործել մեծ տրամագծով սպասք։ Boost ֆունկցիայի շնորհիվ առջևի սալօջախը ունակ է ապահովել 2.3 կՎտ, իսկ հետևինը՝ 2 կՎտ հզորություն։ Սա թույլ է տալիս արագ եռացնել ջուրը կամ տապակել բանջարեղենը։
Hotpoint HF 230S ինդուկցիոն եփման մակերեսը հագեցած է կարմիր գույնի ինդիկացիայով սենսորային կառավարմամբ։ Տաքացման ինը մակարդակները թույլ են տալիս ընտրել օպտիմալ պարամետրեր ցանկացած տեսակի կերակրատեսակի համար։ Սպասքի առկայության ճանաչման ֆունկցիան ավտոմատ կերպով ակտիվացնում է տաքացումը միայն այն ժամանակ, երբ սալօջախի վրա դրված է համապատասխան կաթսա կամ թավա։ Եփման մակերեսը հագեցած է ներկառուցված թայմերով։ Այն աշխատում է ինչպես պարզ ազդանշանման ռեժիմում, այնպես էլ տաքացման գոտու ավտոանջատմամբ։ Դադարի (պաուզայի) ֆունկցիան թույլ է տալիս կասեցնել պատրաստման գործընթացը, ապա վերսկսել այն՝ պահպանելով սահմանված կարգավորումները։