TCL 98X11K սև գույնի հեռուստացույցն անշրջանակ դիզայնով և հակափայլային ծածկույթով նախատեսված է տնային պայմաններում ինտենսիվ օգտագործման համար։ 98 դյույմանոց QD-Mini LED էկրանով մոդելն ապահովում է 4K UltraHD (3840x2160) կետայնություն։ Մինչև 7000:1 կոնտրաստայնությունը և սև գույնի խորությունն ապահովվում են 6500 նիտ պայծառության և տեղային մթեցման ավելի քան 14000 գոտիների շնորհիվ։ 178° հորիզոնական և ուղղահայաց դիտման անկյունները հնարավորություն են տալիս դիտել սենյակի գրեթե ցանկացած կետից։ AMD FreeSync Premium Pro տեխնոլոգիան և 144 Hz թարմացման հաճախականությունը երաշխավորում են դինամիկ տեսարանների սահուն ցուցադրումը և բացառում պատռվածքները։ AiPQ Pro պրոցեսորն իրականացնում է պատկերի մշակում իրական ժամանակում, բարելավում պատկերի դետալիզացիան և գունահաղորդումը։ Game Master խաղային ռեժիմում ապահովվում է Xbox, PlayStation և Switch կոնսոլների աջակցությունը։ DCI-P3 գունային տարածության 97-տոկոսանոց ծածկույթն ապահովում է երանգների ճշգրիտ փոխանցում։ Ai-MEMC տեխնոլոգիան միավորում է արհեստական բանականությունը և MEMC տեխնոլոգիան՝ պատկերի սահունությունը բարելավելու և արագ շարժվող տեսարաններում լղոզումը կանխելու համար՝ միջանկյալ կադրերի ավելացման միջոցով։ Filmmaker ռեժիմում ապահովվում է կինոնկարների և հեռուստածրագրերի գունահաղորդման ու այլ պարամետրերի իսկությունը։ Multi View ֆունկցիան թույլ է տալիս մեկ էկրանին միաժամանակ ցուցադրել բովանդակություն մի քանի աղբյուրներից։
TCL 98X11K հեռուստացույցը համատեղելի է Amazon Alexa և Google Assistant ձայնային օգնականների հետ։ Տարածության անհատականացման համար օգտագործվում են Art Gallery և Ambient լրացուցիչ ռեժիմները։ Bang & Olufsen-ի հետ համատեղ մշակված աուդիոհամակարգն ապահովում է ընկղմում յուրաքանչյուր կադրի մեջ։ Beosonic ինտերֆեյսով Hi-End բարձրախոսները գեներացնում են մաքուր ծավալային ձայն։ Հեռուստացույցի պատի մոնտաժման համար օգտագործվում է VESA 600x400 ամրակապ։