ամրակ դիմապակու համար, լրացուցիչ տեսախցիկ, AV մալուխ, փաստաթղթեր, ավտոմեքենայի լիցքավորիչ, USB մալուխ
Նկարագրություն
Artway AV-398 տեսագրանցիչը հիանալի ընտրություն կլինի ամենօրյա օգտագործման համար և թույլ կտա Ձեզ հարմարավետ զգալ ինչպես քաղաքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս վարելիս։
Մոդելն առանձնանում է GPS-թրեքերով և երկրորդ անջրանցիկ տեսախցիկով, որը թույլ է տալիս զուգահեռ նկարահանում կատարել մեքենայի հետևի մասից և հեշտությամբ մանևրել կայանելիս։ Տեսագրանցիչի կայանման օգնականն ակտիվանում է հետընթաց փոխանցումը միացնելիս և հետևի տեսախցիկից պատկերն արտածում է սարքի էկրանին։
Մոդելն աչքի է ընկնում պարզությամբ ու ֆունկցիոնալությամբ և թույլ կտա ֆիքսել այն ամենը, ինչ տեղի է ունենում ինչպես Ձեր մեքենայի առջևում, այնպես էլ ետևում։ Տեսագրանցիչն առանձնանում է նաև կոմպակտ կորպուսով և զուսպ դիզայնով, ինչի շնորհիվ հեշտությամբ կլրացնի գրեթե ցանկացած ինտերիեր։ Մոդելի տեղադրումը պարզ է և հարմարավետ՝ իրականացվելով ծծիչ-ամրակի օգնությամբ։
Artway AV-398-ի հիմքում օգտագործվում են երկու տեսախցիկների համար բարձրորակ մատրիցներ, որոնք չիպսեթի հետ միասին կարող են ապահովել Full HD կետայնությամբ տեսագրություն՝ 30 կադր/վ հաճախականությամբ։ Բացի այդ, տեսագրանցիչն աչքի է ընկնում բարձր լուսազգայունությամբ որակյալ օպտիկայի շնորհիվ և ապահովում է WDR տեխնոլոգիա, ինչի շնորհիվ Դուք կկարողանաք ստանալ որակյալ պատկեր մթնշաղին և գիշերը։ Տեսախցիկների կարևոր առանձնահատկությունն են նաև դիտման լայն անկյուն ունեցող օբյեկտիվները, ինչը թույլ կտա հեշտությամբ ֆիքսել շուրջը տեղի ունեցող ամեն ինչ։
Տեսագրանցիչը կառավարելու համար նախատեսված են ոչ մեծ էկրան և մեխանիկական կոճակների հավաքածու։ Տեսագրանցիչի աշխատանքը կարող է իրականացվել ինչպես ձեռքով, այնպես էլ ավտոմատ ռեժիմով՝ ներկառուցված սենսորների և տեսագրման տարբեր ռեժիմների շնորհիվ։ Տեսանյութերի պահպանումը կարող է իրականացվել microSD հիշողության քարտերի վրա։ Որպես սնուցման աղբյուր օգտագործվում է մեքենայի բորտային ցանցը կամ ներկառուցված մարտկոցը։ Տեսագրանցիչի մատակարարումն իրականացվում է ֆիրմային փաթեթավորմամբ՝ մալուխների և այլ պարագաների հավաքածուով։