JOBY GripTight Action Kit սեղանի տիպի եռոտանին համատեղելի է տարբեր անկյունագծի սմարթֆոնների հետ։ Այն ներկայացված է սև գույնով։ Ճկուն ոտքերով կառուցվածքի շնորհիվ սարքն ընդունում է անհրաժեշտ դիրքը և հարմարվում նկարահանման տարբեր պայմաններին։ Եռոտանին հագեցած է սմարթֆոնի բռնիչով։
Պլաստիկից և չժանգոտվող պողպատից կորպուսը դիմացկուն է վնասվածքների և դեֆորմացիայի նկատմամբ։ JOBY GripTight Action Kit եռոտանու առավելագույն աշխատանքային բարձրությունը կազմում է 24 սմ։ Հենակների վրայի պլաստիկե ծածկոցները երաշխավորում են կայունությունը և պաշտպանում սահելուց տարբեր մակերեսների վրա տեղադրելիս։