HP 912 (3YL77AE) թանաքային քարթրիջը նախատեսված է չափավոր ծանրաբեռնվածության համար, քանի որ ունի մինչև 315 էջի ռեսուրս։ Միևնույն ժամանակ երաշխավորում է գույների առավելագույնս բարձր և որակյալ փոխանցում ինչպես տեքստի, այնպես էլ լուսանկարների վրա։ Հեշտությամբ տեղադրվում է և նախատեսված է միայն HP Officejet Pro 8000 տպիչի հետ աշխատանքի համար։ Օրիգինալ լինելու շնորհիվ կերկարացնի սարքի ծառայության ժամկետը և կապահովի անվտանգությունը շփման ժամանակ։
HP 912 (3YL77AE)-ն արտադրվում է հագեցած կապույտ թանաքով, որը չի ծորում թղթի վրա և ժամանակի ընթացքում չի գունաթափվում, ինչը շատ կարևոր է պատկերների և փաստաթղթերի համար։ Իր պարզ կորպուսի շնորհիվ հեշտությամբ տեղադրվում և հանվում է տպիչից՝ դրա համար սեփականատիրոջից չպահանջելով հատուկ հմտություններ և գիտելիքներ։