Սիրո՞ւմ եք եփել։ Samsung NZ64F3NM1AB ինդուկցիոն եփման մակերեսը՝ նույնպես։ Եվ այն կօգնի ձեզ այդ հարցում 24/7 ռեժիմով։ Դրա համար սարքը հագեցած է 14 և 22 սմ տրամագծով այրիչներով, որոնք ինտեգրված են ապակեկերամիկական վահանակի մեջ։ Ինդուկցիոն համակարգի շնորհիվ մակերեսից այրվածք ստանալն ուղղակի անհնար է. տաքանում է միայն սպասքի պարունակությունը։ Վահանակի վրա կարելի է տեղադրել նույնիսկ սուրճի փոքր ջազվե, եթե դրա հատակի տրամագիծը 12 սմ-ից պակաս չէ։
Սպասքի առկայության ճանաչման տարբերակը թույլ չի տա եփման մակերեսին ակտիվանալ այն ժամանակ, երբ դրա վրա ոչինչ չկա։ Ինչպես նաև անվտանգության ապահովման համար գործում են գերտաքացման դեպքում անջատման տարբերակը և մակերեսի արգելափակման կոճակը։ Սենսորային կառավարման վահանակը Samsung NZ64F3NM1AB ինդուկցիոն եփման մակերեսի ևս մեկ առավելությունն է։