Moser 1400-0087 մազ կտրող մեքենան իրենից ներկայացնում է պրոֆեսիոնալ սարք, որի օգնությամբ դուք տնային պայմաններում կկարողանաք ստեղծել այնպիսի սանրվածք, ինչպիսին անում են պրոֆեսիոնալ վարսահարդարները գեղեցկության սրահներում։ Տվյալ մոդելը նախատեսված է գլխի մազերը կտրելու համար, ուստի այն հատկապես պահանջված է տղամարդկանց համար, ովքեր մազերը կտրելու կարիք ունեն բավականին հաճախ։ Սարքը պատկանում է գեղեցկության սրահներում և վարսավիրանոցներում օգտագործվող մազ կտրելու պրոֆեսիոնալ տեխնիկայի շարքին։ Ներկայացված սարքի կորպուսն ստացել է ոճային սև գունավորում։
Moser 1400-0087-ը հագեցած է հզոր շարժիչով, որը մեկ րոպեում կատարում է մինչև 6000 պտույտ։ Հասանելի է կտրվածքի երկարության կարգավորում 0.1-ից մինչև 3 մմ (սարքի վրա տեղադրված գլխիկի բացակայության պայմանով) և 4-ից մինչև 18 մմ՝ մատակարարման հավաքածուի մեջ մտնող հատուկ գլխիկի օգտագործման դեպքում։ Ընդհանուր առմամբ նախատեսված է մազերի կտրման երկարության 12 կարգավորում, որոնք իրականացվում են սարքի կորպուսի վրայի կարգավորիչի միջոցով։ Դիտարկվող մոդելի սայրերը պատրաստված են չժանգոտվող պողպատից և ունեն 46 մմ լայնություն։