ViewSonic SP3 պրոյեկտորը հիմնված է DLP տեխնոլոգիայի վրա։ Սարքը պրոյեկտում է հստակ պատկեր 800x600 պիքսել թույլատրելիությամբ և 30-300 դյույմ միջակայքի անկյունագծով։ HID լամպն ապահովում է 4800 լմ մակարդակի պայծառություն և մինչև 15000 ժամ ծառայության ժամկետ տնտեսող ռեժիմում։ SuperColour տեխնոլոգիան երաշխավորում է կոնտրաստային պատկեր՝ հագեցած գունափոխանցմամբ։ Ուղղահայաց հաճախականության 120 Հց թարմացումը պատասխանատու է պրոյեկտվող պատկերի սահունության համար։
ViewSonic SP3 պրոյեկտորում տեղադրված է 2 Վտ հզորությամբ բարձրախոս։ Շնորհանդեսների անցկացման ընթացքում սարքերից պատկերների և տեսանյութերի ելքագրման համար առաջարկվում են 1 HDMI և 2 VGA միակցիչներ։ Կառավարման վահանակի կոճակների արգելափակման գործառույթը կանխում է կարգավորումների պատահական փոփոխությունը։ Պրոյեկտորի հավաքածուի մեջ ներառված է հեռակառավարման վահանակ։