Roadgid CityGo 4 Pro 2CH ռադար-դետեկտորով տեսաձայնագրիչը և հետևի տեսախցիկը թույլ են տալիս միաժամանակ արձանագրել ավտոմեքենայի առջևի և հետևի ճանապարհային հատվածում, ինչպես նաև սրահի ներսում տեղի ունեցող իրադարձությունները։ Sony Starvis2 IMX678 մատրիցով սենսորն ապահովում է հստակ, կոնտրաստային տեսանյութ Ultra HD կետայնությամբ՝ լուսավորության տարբեր պայմաններում։ WDR տեխնոլոգիան և CPL ֆիլտրը վերացնում են լուսաբռնկումներն ու շողերը նկարահանման ընթացքում։ Հետևի տեսադաշտի լրացուցիչ տեսախցիկը տեսագրություններ է ստեղծում Full HD ձևաչափով։
Նկարահանված նյութը դիտելու համար տեղադրված է 3.5 դյույմ անկյունագծով էկրան։ Wi-Fi մոդուլը և բջջային հավելվածը նախատեսում են հեռակառավարում, տեսագրությունների դիտում և ներբեռնում։ GPS/GLONASS նավիգացիոն համակարգը նախազգուշացնում է արագության վերահսկման տեսախցիկների մասին, ֆիքսում է տվյալներ գտնվելու վայրի, արագության և ժամանակի վերաբերյալ։ Սուպերկոնդենսատորի հիման վրա մարտկոցը թույլ է տալիս ճշգրիտ ավարտել Roadgid CityGo 4 Pro 2CH տեսաձայնագրիչի աշխատանքը սնուցման բացակայության դեպքում։