BQ 2456 Pocket բջջային հեռախոսը կարմիր-սև դիզայնով պատրաստված է ծալովի ձևաչափով, որը պաշտպանում է էկրանը մեխանիկական վնասվածքներից, ինչպես նաև զերծ է պահում կոճակների պատահական սեղմումից։ 2.4" անկյունագծով գունավոր էկրանը պատկերը ցուցադրում է 320x240 թույլատրությամբ։ IPS տեխնոլոգիան ապահովում է գույների հագեցվածություն և մուգ երանգների ավելի խորը փոխանցում։
BQ 2456 Pocket հեռախոսն ունի սլոտ, որտեղ կարելի է տեղադրել մինչև 32 ԳԲ ծավալով հիշողության քարտ։ Մոդելն ապահովում է microSD և microSDHC ձևաչափերը։ Առկա են նաև 2 միակցիչներ Nano-SIM քարտերի համար։ Սարքն ունի 1000 մԱ*ժ տարողությամբ շարժական մարտկոց և լիցքավորման USB Type-C ինտերֆեյս։ Հեռախոսի գործառույթների թվում են նաև տեսանվագարկիչը, FM ռադիոյի նվագարկումը, ձայնագրիչը և ներկառուցված լապտերիկը։ Առկա են նաև մի քանի նախատեղադրված խաղեր։