256 ԳԲ SSD 2.5'' SATA կուտակիչ Acer RE100 համակարգչի ներքին հիշողության սկավառակ է։ Սա տեղեկատվության պինդմարմին կուտակիչ է, որտեղ տվյալները գրանցվում են միկրոսխեմաների վրա, այլ ոչ թե մագնիսական ժապավենի վրա, ինչպես կոշտ սկավառակներում։ Այդ իսկ պատճառով այս սարքի վրա տեղեկատվությունը պաշտպանված է մեխանիկական ազդեցությունից և մագնիսական ճառագայթումից։ Պահպանման նման տեսակն ապահովում է նաև վերագրառման ավելի բարձր ռեսուրս։ Acer RE100-ը երաշխավորում է 140 ՏԲ ամբողջական վերագրառում։ Այսինքն՝ դուք կկարողանաք կուտակիչը նորից գրանցել ավելի քան 500 անգամ։ Ընդ որում, ամեն օր տվյալների համար տեխնիկապես անվտանգ է սկավառակը 50%-ով վերագրառելը։ Այսպիսով, կուտակիչի ամենօրյա առավելագույն վերագրառման պայմաններում աշխատանքի ժամկետը կլինի ավելի քան 3 տարի։
Acer RE100 կուտակիչն ունի 1500 G հարվածակայունություն։ Այսինքն՝ եթե համակարգիչը սկավառակով ներսում ընկնի 5-րդ հարկից, սկավառակի վրայի տեղեկատվությունը չի վնասվի։ Սկավառակի ընթերցման արագության ցուցանիշը 562 ՄԲ/վրկ է, օրինակ՝ գրաֆիկական խմբագրիչը կբացվի 1.5 – 2 վրկ-ում՝ կախված ծրագրի տարբերակից։ Կուտակիչի ծավալը թույլ կտա դրա վրա բեռնել ինչպես ՕՀ-ն համակարգային ֆայլերով, այնպես էլ պահպանել, օրինակ, գրադարան կամ ֆոտոարխիվ։