TP-Link Tapo C220 IP տեսախցիկը պտտվող կառուցվածքի շնորհիվ ապահովում է օբյեկտների հետևում հորիզոնական 360° և ուղղահայաց 114° անկյան տակ շինության ներսում։ FullHD կետայնությամբ 4 Մպ CMOS մատրիցը թույլ է տալիս դիտարկել մանր դետալները գունավոր և սև-սպիտակ պատկերում։ 9 մ հեռահարությամբ ինֆրակարմիր լուսավորությունը երաշխավորում է հստակ նկարահանում օրվա մութ ժամերին։
Արհեստական բանականությունը թույլ է տալիս ծանուցումներ ուղարկել օգտատիրոջը որոշակի իրադարձություններ հայտնաբերելիս՝ մարդկանց և կենդանիների շարժում, երեխայի լաց։ Ձայնային և լուսային ազդանշանային ֆունկցիաները գրավում են շրջապատի ուշադրությունը։ Ինտեգրված բարձրախոսն ու խոսափողը տրամադրում են երկկողմանի աուդիոկապի հնարավորություն։ TP-Link Tapo C220 IP տեսախցիկը ցանցին միանում է Wi-Fi անլար տեխնոլոգիայի միջոցով։