700 Վտ հզորությամբ ECON ECO-232HB բլենդերը նախատեսված է մթերքները հարելու, սմուզի, մանկական սնունդ, պյուրե պատրաստելու համար։ Հարիչ գլխիկի օգնությամբ կարելի է բաղադրիչները խառնել մինչև համասեռ զանգված ստանալը։ Սնուցման մալուխի երկարությունը 1.2 մ է։ Կառուցվածքում նախատեսված կախիչ-օղակը հնարավորություն է տալիս սարքը կոմպակտ տեղադրել։
Գլխիկները պատրաստված են մետաղից, որը չի պատվում ժանգով և կոռոզիոն շերտով։ Պլաստիկե իրանը հեշտությամբ մաքրվում է կուտակված հետքերից։ Սարքում ներդրված իմպուլսային ռեժիմը նվազեցնում է շարժիչի ծանրաբեռնվածությունը թանձր խառնուրդների մշակման ընթացքում։ ECON ECO-232HB-ի անընդմեջ աշխատանքը նախատեսված է 50 վրկ-ի համար։