հանովի կաթիլահավաք սկուտեղ, երկու բաժակի միաժամանակյա պատրաստում, ջրի մակարդակի ցուցիչ, կապուչինոյի պատրաստում, էսպրեսոյի պատրաստում
Նկարագրություն
DeLonghi EC 820.B սրճեփը կկարողանա ձեզ համար պատրաստել թունդ և թարմացնող էսպրեսո կամ կաթի նուրբ ու օդեղեն փրփուրով կապուչինո։ Սարքը պատրաստ կլինի աշխատանքի միացնելուց 40 վայրկյան անց՝ հզոր թերմոբլոկի շնորհիվ։ Բռնակավոր (ռոժկային) եփման համակարգը թույլ է տալիս օգտագործել սովորական աղացած սուրճ կամ հատուկ հաբեր՝ չալդեր։ Ձեզ հաճելիորեն կուրախացնի ստացված ըմպելիքի որակը, չէ՞ որ սրճեփը հագեցած է զտիչով, որը հարմարեցված է սուրճի երկու տեսակներին էլ։
DeLonghi EC 820.B սրճեփի բռնակը պատրաստված է մետաղից, իսկ ջրի գործադրվող ճնշումը հավասար է 15 բարի, ինչի շնորհիվ պահպանվում են բոլոր անհրաժեշտ պայմանները հագեցած բույրով հիանալի սուրճ եփելու համար։ Բռնակի վրայի հատուկ բաշխիչ կցորդը թույլ է տալիս միաժամանակ եփել երկու բաժին սուրճ։