Phanteks AMP 1000W [PH-P1000G_BK02] սնուցման բլոկը սև կորպուսով նախատեսված է հզոր խաղային համակարգային բլոկների, գրաֆիկական աշխատանքային կայանների և բարձր արտադրողականությամբ այլ համակարգիչների հագեցման համար։ Մոդելի անվանական հզորությունը կազմում է 1000 Վտ։ Այս ցուցանիշը բավարար է բազմամիջուկ պրոցեսորի, մեկ կամ մի քանի հզոր տեսաքարտերի, բազմաթիվ կրիչների, ընդլայնման պլատաների և այլ սարքերի կայուն աշխատանքի համար։ Սնուցման աղբյուրի առավելությունը բարձր էներգաարդյունավետությունն է։ Մոդելին շնորհվել է 80 PLUS Gold սերտիֆիկատ։
Սնուցման բլոկի ձևաչափը ATX է։ 140x150x86 մմ չափսերով սարքը համատեղելի է գրեթե ցանկացած լիաչափ կորպուսի հետ։ Սնուցման բլոկի շահագործման անվտանգությունը երաշխավորում են OPP, OCP, OTP, SCP և OVP պաշտպանական տեխնոլոգիաները։
Phanteks AMP 1000W [PH-P1000G_BK02] սնուցման բլոկն ունի ամբողջությամբ մոդուլային կառուցվածք․ օգտագործվում են միայն անհրաժեշտ մալուխները։ Այս տեխնիկական լուծումը բարելավում է համակարգչի ներքին տարածքի կազմակերպումը և բարձրացնում օդափոխության ինտենսիվությունը։ Սարքը հովացվում է 120 միլիմետրանոց հովացուցիչով՝ պտտման հաճախականությունը մինչև 0 իջեցնելու գործառույթով։