Parlux P-ALN վարսահարդարիչը պրոֆեսիոնալ գործիք է՝ կանաչ իրանով և լիաչափ կատարմամբ։ Սարքը հագեցած է բռնելու համար հարմարավետ բռնակով, 3 մետրանոց մալուխով և կախված վիճակում պահելու համար փոքր օղակով։ Սարքը գործում է 2250 Վտ չորացման հզորությամբ և 84 մ³/ժ արտադրողականությամբ։
Parlux P-ALN մոդելը թույլ է տալիս միմյանցից անկախ կարգավորել 2 արագություն և ջերմաստիճանի 4 ռեժիմ։ AC շարժիչով և հանովի ֆիլտրով սարքը համալրված է նաև իոնների գեներատորով և սառը փչման ծրագրով։ Անվտանգ շահագործմանը նպաստում է գերտաքացումից պաշտպանության համակարգը։ Լրակազմը համալրված է 4.5 սմ նստեցման չափ ունեցող երկու կոնցենտրատոր գլխիկներով։ Տվյալ մոդելը կշռում է 688 գ և ունի 9x20x18 սմ չափսեր։