Hansa FCMW680250 համակցված սալօջախը հագեցած է 4 գազային այրիչով, որոնց վրա կարելի է պատրաստել տարբեր բարդության կերակրատեսակներ՝ շնորհիվ տաքացման 8 մակարդակների։ Գազ-վերահսկման համակարգի շնորհիվ ապահովվում է մոդելի անվտանգ շահագործումը. այրիչի բոցը մարելու դեպքում գազի մատակարարումն անմիջապես դադարեցվում է։ Թուջե ճաղավանդակն առանձնանում է ամրությամբ, ինչի շնորհիվ այն դիմանում է տարբեր քաշ ունեցող խոհանոցային սպասքին։ Էմալապատ պողպատից ծածկույթի շնորհիվ սալօջախի աշխատանքային մակերեսը բավականին հեշտ է խնամել։ Hansa FCMW680250 համակցված սալօջախի հագեցվածության մեջ մտնում է էլեկտրական ջեռոց՝ 62 լ ծավալով, գրիլով և կոնվեկցիայով՝ ախորժելի ոսկեգույն կեղևով կերակրատեսակների հավասարաչափ պատրաստման համար։ Ջեռոցը հեշտությամբ մաքրվում է կեղտից գոլորշային մշակման օգնությամբ։ Ջեռոցի դռան ներքին ապակին ունի հանովի կառուցվածք, որպեսզի հնարավոր լինի այն հեշտությամբ լվանալ մրից և ճարպից։ Պտտվող բռնակի մեջ ներկառուցված էլեկտրական բռնկումը թույլ կտա գազն այրիչում վառել էլեկտրական կայծից։