Սպիտակ գունային ձևավորմամբ Thermalright Frozen Horizon 360 ARGB V2 հովացման համակարգը հարմար է AM5, LGA 1151 և մի շարք այլ սոկետների միացման բնիկներով կենտրոնական պրոցեսորների համար։ Հեղուկային հովացման համակարգի կառուցվածքում օգտագործվել են 40 սանտիմետրանոց ճկուն խողովակներ, որոնք միավորում են ներկառուցված էկրանով պղնձե ջրաբլոկը և 397 մմ երկարությամբ ալյումինե ռադիատորը։ Խողովակներով շրջանառվում է հեղուկ ջերմակրիչ, որի շնորհիվ հեռացվում է ծանրաբեռնվածության տակ ԿՊ-ի արտադրած ջերմությունը։
Thermalright Frozen Horizon 360 ARGB V2 հեղուկային հովացման համակարգը սպասարկման կարիք չունի ծառայության ողջ ժամկետի ընթացքում։ Այն հագեցած է 120 մմ չափսի 3 օդափոխիչով, որոնք տեղադրվում են ռադիատորի մակերեսին և պատասխանատու են ջերմային էներգիայի ցրման համար։ Համակարգի հովացուցիչներն աշխատում են ԼԻՄ-ի (PWM) կառավարմամբ և ավտոմատ կերպով փոխում են պտտման հաճախականությունը, որն առավելագույնս կազմում է 1850 պտ/րոպ։