Սև 23.8" Dell C2423H մոնիտորը հագեցած է IPS էկրանով՝ դիտման լայն անկյուններով և գույների բնական փոխանցմամբ։ Լուսադիոդային հետին լուսավորությունն ապահովում է պայծառ ու հակադիր պատկեր, որը հարմարավետ է տեսանյութեր դիտելու, տեքստի և լուսանկարների հետ աշխատելու համար։ Փայլատ ծածկույթը չեզոքացնում է շողարձակումները, որոնք խանգարում են դիտմանը սենյակի վառ լուսավորության դեպքում։ Մոդելում կիրառվում են Flicker Free և Low Blue Light տեխնոլոգիաները. դրանք նվազեցնում են էկրանի թրթռոցը և կապույտ գույնի մակարդակը՝ տեսողության վրա ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար։ HDCP աջակցությունը հնարավորություն է տալիս դիտել արտոնագրված բովանդակություն՝ առանց որակի կորստի։
23.8" Dell C2423H մոնիտորն ազդանշանի աղբյուրին միացնելու համար նախատեսված են DisplayPort և HDMI պորտեր։ Ծայրամասային սարքերի համար առկա է USB խտարար (հաբ)։ Վեբ-տեսախցիկի առկայությունը թույլ է տալիս մոդելն օգտագործել տեսակոնֆերանսների համար։ Մոնիտորի դիրքը կարելի է հարմարեցնել սեփական հասակին և օգտագործման տարբեր սցենարներին. այն պտտվում է, կարգավորվում ըստ թեքության և բարձրության, փոխակերպվում ուղղահայաց դիրքի։ Մոնտաժային անցքերի առկայությունը թույլ է տալիս սարքը կախել պատից։