Braun MQ 3005 բլենդերն ի վիճակի է առավելագույնս հեշտացնել և արագացնել որոշակի ուտեստների պատրաստումը (ապուր-խյուս, կոկտեյլ)։ Ընկղմվող կառուցվածքի շնորհիվ բլենդերը բավականին կոմպակտ է և շատ տեղ չի զբաղեցնի խոհանոցում։ Բլենդերն ունի շատ լավ՝ 700 Վտ հզորություն, ինչը թույլ է տալիս մանրացնել սառեցված մթերքները և ընկուզեղենը։ Իսկ ամբողջ գործընթացը նման հզորության դեպքում տեղի կունենա շատ ավելի արագ։ Տարբեր գործողությունների համար բլենդերում նախատեսված է աշխատանքի 2 արագություն։ Կառավարման կոճակները գտնվում են բլենդերի հարմարավետ բռնակի վրա և փոխարկվում են մեկ մատով։
Braun MQ 3005 բլենդերի կորպուսը պատրաստված է պլաստիկից և ունի ռետինապատ ներդիրներ, որպեսզի աշխատանքի ընթացքում սարքը պատահաբար չսահի ձեռքից։ Հանովի ընկղմվող մասը պատրաստված է չժանգոտվող պողպատից։ Դրա փոխարեն կարելի է տեղադրել հարիչ թաթիկը, որը ներառված է հավաքածուի մեջ։ Դրա օգնությամբ կարելի է կատարյալ հարել ձուն ձվածեղի համար կամ կարտոֆիլի խյուս պատրաստել։ Նուրբ խյուսի արագ հարման համար բլենդերում նախատեսված է տուրբո ռեժիմ։ Իմպուլսային ռեժիմի առկայությունը թույլ կտա որոշ բաղադրիչներ մշակել ընդհատումներով՝ հասնելով մթերքի անհրաժեշտ թանձրությանը։