70Mai A410 տեսաձայնագրիչը նկարահանում է տեսանյութ 2560×1440 թույլատրությամբ՝ ցերեկը և գիշերը։ Փիքսելների բարձր խտության շնորհիվ պատկերի հստակությունը պահպանվում է նույնիսկ կադրերը մոտեցնելիս։ 120° դիտման անկյունը թույլ է տալիս օբյեկտիվին ընդգրկել բոլոր գծերը, գծանշումները և նշանները։ Մոդելը տեսանյութերը գրանցում է միանգամից ժամանակի և արագության նշագրմամբ՝ իրադարձությունների վերահսկման համար։ Ցիկլային ձայնագրումն օգնում է խնայել տեղը հիշողության քարտի վրա։ Վթարային իրավիճակի դեպքում ակտիվանում է G-սենսորը, և տեսանյութն ավտոմատ պահպանվում է ջնջումից պաշտպանված պանակում։
70Mai A410 տեսաձայնագրիչը որոշում է մեքենայի գտնվելու վայրը և արագությունը GPS/GLONASS արբանյակային կապի միջոցով և աշխատում է նավիգատորի ռեժիմում՝ կազմում է երթուղի, գտնում հասցե։ Կայանման ռեժիմում տեսաձայնագրիչն իրականացնում է գաղտնի հսկողություն, երբ շարժիչն անջատված է։ Այն ֆիքսում է հարվածները, կոտրելու փորձը կամ այլ մեքենայի բախումը և պահպանում տեսանյութը։ Բոլոր կարգավորումները հարմար է կառավարել 70mai հավելվածում։ Մոդելն ապահովում է միացում 12-24 V բորտային ցանցին և կարող է օգտագործվել մարդատար ու բեռնատար մեքենաներում։