Հենց որ ձեռք բերեք Polaris PCM 1541E մխոցային սրճեփը, կմոռանաք համապատասխան հաստատություններ այցելելու մասին, քանի որ ձեր սիրելի ըմպելիքի համը կկարողանաք վայելել նաև տան պատերի ներսում։ Համապատասխան տարան լցրեք բավարար քանակությամբ կաթով, իսկ հետո օգտագործեք ավտոմատ կապուչինատորը․ ընդամենը մի քանի րոպե անց դուք կվայելեք թունդ լատե կամ թեթև փրփուրով կապուչինո։ Իսկ հավաքածուի մեջ ներառված հատուկ տրաֆարետները թույլ կտան ստեղծել տպավորիչ նկարներ։
Առավել հարմար պարամետրերի ընտրությունը զգալիորեն հեշտացնելու համար արտադրողը նախատեսել է ֆունկցիոնալ էկրան։ Polaris PCM 1541E մխոցային սրճեփը ցուցադրում է տպավորիչ՝ 1350 Վտ հզորություն, ինչի շնորհիվ սիրելի ըմպելիքի պատրաստումը կտևի ոչ ավելի, քան մի քանի րոպե։ Ինքնաշխատ ապակրակալման համակարգը կբացառի սարքի ներքին տարրերի վրա նստվածքի տեսքով կողմնակի գոյացությունների առաջացման հավանականությունը։ Իսկ տեմպեր-գդալը չափազանց հարմար կլինի մետաղական մխոցն աղացած հատիկների անհրաժեշտ քանակությամբ լցնելու համար։