Մոխրագույն ASUS ExpertBook P1503CVA-S70346 նոութբուքը կառավարվում է ստանդարտ թաչպադով, սակայն ցանկության դեպքում կարելի է միացնել մկնիկ Bluetooth-ի կամ USB մալուխի միջոցով։ Տվյալների լրացուցիչ պաշտպանության համար նախատեսված է մատնահետքի սկաներ, որը կապաարգելափակի սարքը։ Այս մոդելի նոութբուքի կափարիչը բացվում է առավելագույնը 180°-ով, ինչի շնորհիվ նոութբուքն ավելի հեշտ կլինի պահել ձեռքերում ինքնաթիռով թռիչքների ժամանակ կամ այն որպես մոնիտոր օգտագործելիս։ 15.6" անկյունագծով էկրանն ունի հատուկ հակափայլային ծածկույթ, ուստի դուք կկարողանաք աշխատել կամ դիտել ժամանցային բովանդակություն նույնիսկ դրսում՝ արևոտ եղանակին։
ASUS ExpertBook P1503CVA-S70346 մոդելի անխափան աշխատանքն ապահովվում է 6-միջուկանի Intel Core i3-1315U պրոցեսորի շնորհիվ։ Այն պատասխանատու է ֆայլերի արագ բեռնման, կախումների և չնախատեսված վերագործարկումների բացակայության համար։ 8 ԳԲ ծավալով օպերատիվ հիշողությունը բավարար է գրասենյակային ծրագրերում բազային առաջադրանքներ կատարելու և համացանցում աշխատելու համար։