Մեծ բնակարաններում և քաղաքամերձ տներում նկատվում են Wi-Fi ցանցի ազդանշանի ընդունման խնդիրներ։ Շատ երթուղիչներ պարզապես ի վիճակի չեն ծածկել զգալի մակերես ունեցող տարածքները։ Նման դեպքում արժե գնել Tenda A15 անլար ազդանշանի ուժեղացուցիչ։
Դրա աշխատանքի սկզբունքը պարզ է. սարքը ստանում է ազդանշանը և կրկին ուղարկում այն։ Այսինքն՝ Tenda A15 ուժեղացուցիչը դառնում է ռետրանսլյատոր։ Այն մեծացնում է տարածքների ցանցային ծածկույթը, հնարավոր է օգտվել անլար ինտերնետ հասանելիությունից նույնիսկ հեռավոր սենյակներում։
Սարքն աշխատում է 220 Վ ցանցից։ Դրա կառուցվածքում ներկառուցված է խրոց, որի միջոցով տեղի է ունենում միացումը վարդակին։ Ուժեղացուցիչի կոմպակտ դիզայնը կդառնա առավելություն, իսկ սպիտակ կորպուսը կօգնի ներդաշնակել այն ինտերիերին։
Միացման պաշտպանության համար օգտագործվում են WPA, WPA2-PSK գաղտնագրման ստանդարտները։ Բացառվում է տվյալների որսումը և կողմնակի օգտատերերի միացումը ցանցին։ Հեռարձակումն իրականացվում է 2.4 և 5 ԳՀց հաճախականություններով։ Ուժեղացուցիչի թողունակությունը 750 Մբիթ/վ է։ Առկա է համակարգիչը լարով միացնելու հնարավորություն LAN միացքի շնորհիվ։