Երկու արագության և երեք ջերմային ռեժիմներով Laifen Mini վարսահարդարիչը հարմար է տարբեր տեսակի մազերի չորացման համար։ 1100 Վտ հզորությամբ EC (BLDC) շարժիչն ապահովում է մինչև 19 մ/վ կայուն օդային հոսք և անխափան աշխատանք։ Սառը օդի մատուցումը ֆիքսում է հարդարումը և պաշտպանում մազերը գերտաքացումից։ Իոնացման համակարգը չեզոքացնում է ստատիկ էլեկտրականությունը, մազերին հաղորդում հարթություն և փայլ։
Laifen Mini վարսահարդարիչը պատրաստված է կանաչ գույնի կորպուսով։ Երկարացված բռնակի ուղղությամբ տեղաշարժված ծանրության կենտրոնով կառուցվածքը և 299 գ քաշը երաշխավորում են հարմարավետ բռնում։ Մագնիսական ամրացմամբ 50 մմ լայնությամբ կոնցենտրատոր գլխիկը օդի ուղղորդված հոսքի ձևավորման շնորհիվ հավասարաչափ չորացնում է մազափնջերը արմատներից մինչև ծայրերը։ 1.8 մ երկարությամբ ցանցային լարը չի սահմանափակում շարժումները հարդարման ընթացքում և հագեցած է ճկուն ֆիքսատորով։ Ջերմաստիճանի ներկառուցված տվիչը կրիտիկական տաքացման դեպքում ավտոմատ անջատում է վարսահարդարիչը։