NVIDIA-ի PNY Quadro T400 տեսաքարտը նախատեսված է խաղային կամ աշխատանքային ԱՀ-ի համալրման համար։ Turing ճարտարապետությունը և 12 նմ տեխնոլոգիական պրոցեսն ապահովում են արտադրողականություն խաղերում և 3D գրաֆիկայի կամ վիդեոյի հետ աշխատելիս։ Տեսաչիպի աշխատանքային հաճախականությունը կազմում է 1070 MHz։ Ծանրաբեռնվածության դեպքում այն բարձրանում է մինչև 1420 MHz, ինչը թույլ կտա սահուն և հստակ բեռնել խաղային տեղանքները և գրաֆիկական պատկերները։ GDDR6 ձևաչափի 4 GB տեսահիշողությունն ապահովում է թողունակություն 80 Gbyte/s մակարդակում։ Սա հարմարավետ կդարձնի բարդ գրաֆիկայի և պահանջկոտ խաղերի հետ աշխատանքը։
PNY Quadro T400 տեսաքարտի իրանի վրա առկա է 3 Mini DisplayPort միակցիչ, ինչը թույլ կտա դրան միաժամանակ միացնել մինչև 3 մոնիտոր։ Ընդ որում, այն աջակցում է 8K Ultra HD պատկերի ձևաչափը։ Բուն քարտի միացման ինտերֆեյսը 16-գծանի PCI-E 3.0-ն է, որն ապահովում է տվյալների արագ փոխանցում։ Տեսաքարտի կայուն աշխատանքի համար այն հագեցած է 1 առանցքային հովացուցիչով, որն ընդունակ է նույնիսկ բարձր ծանրաբեռնվածության դեպքում պահպանել անհրաժեշտ ջերմաստիճանային ռեժիմը։