Trendvision X1 MAX տեսագրանցիչը հիանալի ընտրություն կդառնա ամենօրյա օգտագործման համար և թույլ կտա Ձեզ հարմարավետ զգալ քաղաքում և դրանից դուրս վարելու ընթացքում։ Մոդելն աչքի է ընկնում պարզությամբ և ֆունկցիոնալությամբ ու թույլ կտա արձանագրել այն ամենը, ինչ տեղի է ունենում ինչպես Ձեր ավտոմեքենայի առջևում, այնպես էլ հետևում։ Գրանցիչն առանձնանում է նաև կոմպակտ կորպուսով և զուսպ դիզայնով, ինչի շնորհիվ հեշտությամբ կլրացնի գրեթե ցանկացած ինտերիեր։ Մոդելի տեղադրումը պարզ է և հարմար ու իրականացվում է 3M-ժապավենի կամ մագնիսի օգնությամբ։
Trendvision X1 MAX-ի կենտրոնական տեսախցիկի հիմքը որակյալ մատրիցան է, որը չիպսեթի հետ միասին կապահովի FullHD կետայնությամբ տեսագրություն՝ 30 կադր/վ հաճախականությամբ։ Լրացուցիչ տեսախցիկի պատկերի որակը համապատասխանում է 640x480 պիքսել կետայնությանը՝ 30 կադր/վ հաճախականությամբ։ Բացի այդ, գրանցիչն առանձնանում է բարձր լուսազգայունությամբ՝ որակյալ օպտիկայի շնորհիվ, և ապահովում է WDR տեխնոլոգիա, ինչի շնորհիվ Դուք կկարողանաք ստանալ որակյալ պատկեր մթնշաղին և գիշերը։ Տեսախցիկների կարևոր առանձնահատկությունն են նաև դիտման լայն անկյուն ունեցող օբյեկտիվները, ինչը թույլ կտա հեշտությամբ ֆիքսել շուրջը տեղի ունեցող ամեն ինչ։
Գրանցիչը կառավարելու համար նախատեսված է սենսորային էկրան։ Հնարավոր է նաև կառավարում սմարթֆոնից՝ ֆիրմային հավելվածի և Wi-Fi արձանագրության միջոցով։ Գրանցիչի աշխատանքը կարող է իրականացվել ինչպես ձեռքով, այնպես էլ ավտոմատ ռեժիմով։ Տեսանյութերի պահպանումը կարող է իրականացվել microSD հիշողության քարտերի վրա։ Որպես սնուցման աղբյուր օգտագործվում է ավտոմեքենայի բորտային ցանցը կամ մարտկոցը։