ZALMAN ZM-STC8 ջերմամածուկն իրենից ներկայացնում է հատուկ ջերմահաղորդիչ ինտերֆեյս, որն օգտագործվում է որպես կապող օղակ համակարգչի պրոցեսորի մակերեսի և անմիջապես հովացման մոդուլի՝ ռադիատորի միջև։ Տվյալ տիպի արտադրանքն իր հիմքում օգտագործում է բարձրակարգ և հոսանք չհաղորդող նյութեր, ինչը առաջադեմ տեխնոլոգիաների հետ միասին ապահովում է բարձր հուսալիություն և արդյունավետություն՝ խառնուրդի առավելագույն ջերմահաղորդականությունը կազմում է 8.3 Վտ/մK։ Բացի այդ, այս ջերմամածուկն աչքի է ընկնում բարձր մածուցիկությամբ, ինչը թույլ է տալիս այն հեշտությամբ քսել պրոցեսորին՝ լցնելով չիպի մակերեսի միկրոքերծվածքները, ճաքերը և այլ անհարթությունները՝ ռադիատորի ավելի լավ հպման և ավելի արագ հովացման համար։ Գոլորշիացման ցածր աստիճանի և աշխատանքային ջերմաստիճանների լայն տիրույթի շնորհիվ ապահովվում է այս ինտերֆեյսի երկարատև ծառայության ժամկետը, ինչի շնորհիվ այն հիանալի կերպով կհամապատասխանի արտադրողական խաղային համակարգերին և աշխատանքային կայաններին։
ZALMAN ZM-STC8 ջերմամածուկը մատակարարվում է ներարկչի տեսքով հերմետիկ փաթեթավորմամբ, ինչն ապահովում է ավելի պարզ և հարմար օգտագործում։ Արտադրանքի տարողությունը կազմում է 1.5 գ։ Հավասարաչափ քսելու համար խորհուրդ է տրվում օգտագործել պլաստիկ թիակ։