Marta MT-HF4701A օդի խոնավացուցիչը պատկանում է ուլտրաձայնային սարքերի շարքին։ Այդ պատճառով սարքն աշխատում է անաղմուկ՝ կոնդենսատի նվազագույն քանակությամբ։ Մոդելը հարմար է մինչև 45 մ2 մակերեսով սենյակում տեղադրելու համար։ Գոլորշիացման ինտենսիվությունը և գոլորշու շիթի ուղղությունը կարգավորվում են ձեռքով։ Նախատեսված է արոմատիկ յուղերի օգտագործման հնարավորություն։ Օդի զտիչն իր վրա է պահում փոշին՝ այդպիսով մաքրելով սենյակի օդը։ ՈՒՄ-ստերիլիզացման գործառույթը ջրից կհեռացնի հիվանդածին միկրոօրգանիզմները։ Marta MT-HF4701A-ն կառավարվում է մեխանիկորեն։ Կորպուսի վրա նախատեսված է միացման և ջրի ցածր մակարդակի ինդիկացիա։ Խոնավացուցիչը հագեցած է լուսավորությամբ։