Redmond RT-419 տոստերը, որը ներկայացված է որակյալ պլաստիկից պատրաստված մոխրասպիտակավուն իրանով, օգտակար ձեռքբերում կդառնա նախաճաշին տոստերի սիրահարների համար։ Երկու բաժանմունք նախատեսող ստանդարտ կառուցվածքով մոդելը թույլ կտա միանգամից հավասարաչափ բովել երկու կտոր հաց՝ իրանի վրա գտնվող հարմար պտտվող կարգավորիչի օգնությամբ ընտրելով բովման առավել նախընտրելի աստիճանը յոթ տարբերակից։ 750 Վտ հզորության շնորհիվ էլեկտրասարքը տոստերի պատրաստման վրա կծախսի շատ քիչ ժամանակ։ Իրանի լավ ջերմամեկուսացման շնորհիվ դուք չեք ռիսկում այրվածքներ ստանալ տաքացման ժամանակ։
Redmond RT-419 տոստերի առավելություններից մեկն է դարձել գործառույթների մեծ հավաքածուն, որը նախատեսում է տոստերի ավտոմատ կենտրոնացում՝ հացի կտորները բոլոր կողմերից հավասարաչափ բովելու համար, պատրաստման չեղարկման կոճակ, հալեցման և տաքացման գործառույթ։ Մոդելը հագեցած է փշրանքների սկուտեղով, ինչի շնորհիվ սարքը և դրա տակ գտնվող տարածքը մաքուր կլինեն։ 0.6 մետրանոց սնուցման լարի համար իրանում նախատեսված է հատուկ խցիկ՝ այն պահելու համար։