REDMOND C255S խելացի արդուկը տնային օգնական է, որում նախատեսված է հեռակառավարում աշխարհի ցանկացած կետից։ Դրա համար պարզապես անհրաժեշտ է տեղադրել Ready for sky REDMOND հավելվածը և միանալ արդուկին։
Արդուկի կերամիկական ներբանն ապահովում է անհավանական հեշտ սահք տարբեր տեսակի գործվածքների վրայով։ Ձեզ դուր կգա նաև գոլորշու հարվածի գործառույթը, որը թույլ կտա հարթել առավել համառ ծալքերը կամ արդուկել չափազանց չորացած իրերը։ REDMOND C255S մոդելի ևս մեկ առավելություն է լավ մտածված ձև ունեցող քիթը, որը հեշտությամբ թափանցում է հագուստի առավել դժվարամատչելի տեղերը, օրինակ՝ կոճակների միջև եղած գործվածքը։ Կաթիլների դեմ պաշտպանության համակարգը թույլ չի տալիս հատուկ ռեզերվուարում գտնվող հեղուկին թափվել հագուստի վրա և հետքեր թողնել։ Ավտոմատ անջատման գործառույթը կդադարեցնի արդուկի աշխատանքը երկարատև օգտագործման դեպքում, ինչը բացառում է դրա խափանման վտանգը։ Սարքի երկար ցանցային լարն ունի գնդաձև ամրացում, որը կանխում է դրա ոլորվելն արդուկելու ընթացքում։