800 Վտ հզորությամբ Philips HR2657/90 բլենդերը երկար կծառայի՝ կատարելով խոհանոցային հիմնական աշխատանքները։ Դրա առանձնահատկությունը 1000 մլ ծավալով կոմբայն-գլխիկի, բլենդեր-գլխիկի և հարիչի առկայությունն է։ Բարձր պատերով չափիչ բաժակի շնորհիվ դուք կկարողանաք խնամքով աշխատել խյուսանման և հեղուկ մթերքների հետ՝ թույլ չտալով դրանց ցայտումը։ Տուրբո ռեժիմի և SpeedTouch տեխնոլոգիայի շնորհիվ սարքն ավելի արդյունավետ կաշխատի՝ օգտագործելով առավելագույն հզորությունը։
Philips HR2657/90-ը արագ կհարի ձուն, սերուցքը, աղանդերի կրեմը, բիսկվիտի կամ նրբաբլիթների խմորը։ Թասի մեջ տեղի է ունենում մթերքների արդյունավետ մանրացում և խառնում, ինչի արդյունքում դուք ստանում եք միատարր կոնսիստենցիա։ Ոտք-գլխիկի օգնությամբ կարելի է պատրաստել խյուս, կոկտեյլներ, ապուր-խյուսեր, սոուսներ։ Սոուսները և խյուսերը կարելի է պահել հենց բաժակի մեջ․ այն փակվում է կափարիչով՝ թույլ չտալով հոտերի խառնվելը սառնարանում։ Գլխիկների հեշտ փոխարինման համար նախատեսված է առանձին կոճակ։