1.47” քառակուսի էկրանով Xiaomi Smart Band 8 Active ֆիթնես-թևնոցը պահպանում է պայծառությունն ու հստակությունն արևի լույսի ներքո։ Դուք կարող եք փոխել թվացույցի դիզայնը՝ ըստ ձեր ճաշակի և հագուստի ոճի։ Տարողունակ մարտկոցը դիմանում է 6 օր ակտիվ աշխատանքի և թույլ է տալիս լիցքավորել սարքը շաբաթը 1 անգամ։
Xiaomi Smart Band 8 Active-ը շուրջօրյա գրանցում է առողջության ցուցանիշները, հետևում ֆիզիկական ակտիվությանը և քնի որակին։ Ֆիթնես-թևնոցն աջակցում է 50 սպորտային ռեժիմ, թույլ է տալիս դիտել վիճակագրությունը և հետևել առաջընթացին սարքի մենյուում կամ բջջային հավելվածի միջոցով։ Սմարթֆոնի հետ համաժամեցումից հետո դուք կարող եք կառավարել երաժշտությունը և տեսախցիկը, դիտել զանգերի և SMS-ների մասին ծանուցումները։