Վարդագույն կորպուսով AgfaPhoto DC5200 կոմպակտ լուսանկարչական ապարատը հագեցած է 21 մեգապիքսելանոց CMOS մատրիցով, որն ապահովում է մինչև 5616x3744 պիքսել կետայնությամբ մանրամասն լուսանկարների ստեղծում և HD ձևաչափով տեսագրություն։ 9-պատիկ թվային խոշորացումը թույլ կտա կադրում մոտեցնել նկարահանվող օբյեկտը։ Օպտիկական կայունացուցիչը փոխհատուցում է ձեռքերի դողը, որպեսզի դուք կարողանաք ստանալ առանց լղոզումների լուսանկարներ։ Վատ լուսավորության պայմաններում նկարահանման համար նախատեսված է ներկառուցված բռնկիչ՝ մինչև 1.5 մ ազդեցության շառավղով։ AgfaPhoto DC5200 կոմպակտ լուսանկարչական ապարատը հագեցած է 2.4 դյույմանոց էկրանով, որի վրա կարելի է դիտել նկարահանված նյութը կամ կարգավորել սարքի աշխատանքը։ Մոդելի ինքնավար աշխատանքն ապահովում է 400 մԱժ տարողությամբ մարտկոցը։ Ներկառուցված խոսափողի շնորհիվ տեսանյութ նկարահանելիս ֆոտոխցիկը կձայնագրի նաև ձայնը։ Կորպուսի հատուկ բնիկը թույլ կտա սարքը տեղադրել հաստոցի (եռոտանու) վրա։