Apacer NOX օպերատիվ հիշողությունն ապահովում է բարձր արտադրողականություն, արագություն և կայունություն։ Այն նախատեսված է գեյմերական ԱՀ-ների և ռեսուրսատար աշխատանքային կայանների սպասարկման համար։ Հավաքածուի մեջ մտնում են 3600 ՄՀց հաճախականությամբ DDR4 ստանդարտի 8-ական ԳԲ ծավալով երկու մոդուլ, որոնք ապահովում են արտադրողականության բարձրացում խաղերի, ռեսուրսատար ծրագրերի գործարկման և այլ առաջադրանքների կատարման ժամանակ։ Ոճավորված ալյումինե ռադիատորն արդյունավետորեն հեռացնում է ջերմությունը հիշողության չիպերից։ Ոչ մեծ բարձրության շնորհիվ Apacer NOX ՕՀ-ն աչքի է ընկնում տարբեր արտադրողների բաղադրիչների հետ լայն համատեղելիությամբ։