Տպավորիչ բազմագույն լուսավորությամբ օժտված ZALMAN S5-ը համապատասխանում է Midi-Tower չափսին։ Micro-ATX, Mini-ITX և Standard-ATX մայր պլատաների հետ համատեղելի մոդելը կարող է օգտագործվել տարբեր մակարդակի, այդ թվում՝ խաղային համակարգիչների հավաքման ժամանակ։ Սնուցման բլոկը դուք կարող եք ընտրել ձեր հայեցողությամբ. այն բացակայում է հավաքածուի մեջ։ Ձեզ անհրաժեշտ կլինի առավել տարածված ATX ձևաչափի սնուցման աղբյուր։
ZALMAN S5 իրանն ունի 2.5 դյույմանոց կրիչների համար նախատեսված զգալի քանակությամբ բաժանմունքներ՝ 4 հատ։ 3.5 դյույմանոց ներքին բաժանմունքները 2-ն են։ Այս բաժանմունքները կարող են փոխակերպվել 2.5 դյույմանոց բաժանմունքների։ Ընդլայնման սլոտերի քանակը 7 է։ Տեսաքարտի (կամ տեսաքարտերի) առավելագույն թույլատրելի երկարությունը 340 մմ է։ Դուք հաստատ խնդիրներ չեք ունենա տեսաքարտի ընտրության հարցում։ Պրոցեսորի հովացուցիչը նույնպես կարող է ընտրվել առանց ակնհայտ դժվարությունների, քանի որ դրա բարձրությունը կարող է հասնել մինչև 163 մմ-ի։
Իրանի հավաքածուում ներառված են փաստաթղթեր և ամրակների հավաքածու։ Մոդելի քաշը 5800 գ է։ Իրանի եզրաչափերը կազմում են 398x212x465 մմ։ Գույնը՝ սպիտակ։