Candy PrimO C41W4 27MBW-07 լվացքի մեքենան պատրաստված է սպիտակ իրանով։ Մոդելը նախատեսված է մեկ ցիկլի ընթացքում մինչև 7 կգ լվացք լվանալու համար։ Մեքենայի օգնությամբ կարելի է լվանալ մանկական հագուստ, նուրբ գործվածքներ, բուրդ, բամբակ։ Յուրաքանչյուր ծրագրի շրջանակում հնարավորություն կա կարգավորել ջերմաստիճանը և քամելու արագությունը։ Ինքնակշռման ռեժիմը կորոշի ջրի օպտիմալ քանակը յուրաքանչյուր ցիկլի համար։ Ինվերտորային շարժիչը կապահովի անաղմուկ աշխատանք և էլեկտրաէներգիայի խնայողական ծախս։ Candy PrimO C41W4 27MBW-07-ը կառավարվում է կոճակների և պտտվող մեխանիզմի միջոցով։ Էկրանին ցուցադրվում են ընտրված ռեժիմը, մինչև լվացքի ավարտը մնացած ժամանակը, հետաձգված մեկնարկը, դռնակի արգելափակումը։ Կարգավորվող ոտքերը թույլ կտան լվացքի մեքենան տեղադրել ըստ հարթաչափի։