Սև գույնի AOC A240 բջջային հեռախոսն աջակցում է 2G բջջային կապի ստանդարտը և թույլ է տալիս տեղադրել Mini-SIM ձևաչափի 2 SIM քարտ։ Դրանցից մեկի ակտիվացման դեպքում երկրորդը գտնվում է սպասման ռեժիմում։ Սարքը համատեղելի է նաև մինչև 32 ԳԲ տարողությամբ microSD հիշողության քարտերի հետ, որոնք կարող են օգտագործվել լուսանկարների, տեսանյութերի կամ այլ ֆայլերի պահպանման համար։
AOC A240 հեռախոսն ունի 2.4" անկյունագծով էկրան՝ 240x320 թույլատրությամբ։ Էկրանի արտադրության TFT տեխնոլոգիան երաշխավորում է արագ արձագանք օգտատիրոջ հարցումներին։ Բջջային հեռախոսը թույլ է տալիս նաև լսել աուդիո, դիտել տեսանյութեր, ձայնագրել ձայներ ձայնագրիչով և լսել ռադիո։ 1400 մԱ·ժ տարողությամբ մարտկոցն ապահովում է մինչև 16.5 ժամ աշխատանք խոսակցության ռեժիմում։ Լիցքավորիչը ներառված է հավաքածուի մեջ։