4G ստանդարտի աջակցության շնորհիվ HUAWEI B535-232a-LTE ռոուտերը հարմար է ամառանոցում, խոշոր բնակավայրերից հեռու գտնվող առանձնատանը կամ կոմերցիոն օբյեկտում, ինչպես նաև ինտերնետին մալուխային միացման հնարավորությունից զուրկ այլ վայրերում ինտերնետ հասանելիություն կազմակերպելու համար։ Ձեզ միայն անհրաժեշտ կլինի տեղադրել համապատասխան SIM քարտ։ Բջջային ինտերնետ միացման առավելագույն արագությունը, որը հավասար է 300 Մբիթ/վ-ի, հարմար է տեսանյութերի հարմարավետ դիտման և մեծ ֆայլերի արագ ներբեռնման համար։ Երթուղղիչը բազմաֆունկցիոնալ է. այն նախատեսված է նաև համաշխարհային ցանցին մալուխային միացման համար։ Ռոուտերի LAN պորտերից մեկը (դրանք 4-ն են) հարմար է որպես WAN պորտ ծառայելու համար։
HUAWEI B535-232a-LTE ռոուտերն ապահովում է Wi-Fi-ի երկու տիրույթները՝ 2.4 և 5 ԳՀց։ Հնարավոր է երկու տիրույթների միաժամանակյա օգտագործումը։ Wi-Fi ազդանշանի կայուն տարածումը երաշխավորում են 2 արտաքին ալեհավաքները։ Սև կորպուսում հավաքված երթուղղիչը զբաղեցնում է նվազագույն տարածք։ Սարքը տեղադրվում է ուղղահայաց դիրքով՝ մինի տակդիրի օգնությամբ։ Ռոուտերը նախատեսված է շահագործման ջերմաստիճանների լայն միջակայքում՝ 0-ից մինչև 40 °C։