իոնափոխանակիչ (ջրի փափկեցում), ջրահեռացման ճկափողի երկարությունը 1.5 մ., լցնող գուլպանի երկարությունը 1.5 մ, ըստ բարձրության կարգավորվող ոտքեր մինչև 5 սմ
14 հավաքածուի համար նախատեսված Gressel UBB615 ներկառուցվող սպասք լվացող մեքենան տեղավորում է ողջ սպասքը հյուրընկալությունից հետո։ ՍԼՄ-ն հագեցած է երկու զամբյուղով և սեղանի սպասքի տեղադրման առանձին դարակով։ Կոճակային վահանակը և էկրանը հեշտացնում են անհրաժեշտ ծրագրի որոնումը։ Ողողիչի և աղի առկայության ցուցիչները թույլ են տալիս ժամանակին ավելացնել անհրաժեշտ միջոցները։ Հատակին ճառագայթը թույլ է տալիս վերահսկել մեքենայի աշխատանքը առանց խոհանոցային կահույքի դռնակը բացելու։
Gressel UBB615-ը հագեցած է վեց ծրագրով՝ խիստ աղտոտված կամ նուրբ սպասքի լվացման համապատասխան եղանակն ընտրելու համար։ Կարող եք ակտիվացնել արագացված չորացումը կամ կիսով չափ բեռնման ռեժիմը փոքր քանակությամբ ափսեների դեպքում։ 24 ժ հետաձգման թայմերը թույլ է տալիս գործարկել ՍԼՄ-ն ցանկացած հարմար ժամանակ։ Մոդելը համալրված է իոնափոխանակիչով՝ ջուրը փափկացնելու և նստվածքի քանակը նվազեցնելու համար։ Դա բարելավում է լվացման որակը և պաշտպանում մեքենան խափանումներից։