Մազերի ուղղիչ Babyliss ST089E-ը տաքանում է 30 վայրկյանում մինչև 230 °C։ Դա թույլ է տալիս գրեթե անմիջապես սկսել մազերի հարդարումը։ Տաքացման ջերմաստիճանի կարգավորումը 200 °C-ից կօգնի հարմարեցնել սարքը՝ տարբեր տեսակի մազերի վրա նուրբ ազդեցություն ունենալու համար։
Babyliss ST089E-ի թիթեղներն ունեն կերամիկական ծածկույթ։ Այդ պատճառով դրանք ջերմությունը բաշխում են հավասարաչափ և չեն վնասում վարսերը՝ պահպանելով դրանց մեջ խոնավությունը։ Թիթեղները հեշտությամբ սահում են մազափնջերի վրայով՝ արագացնելով հարթ սանրվածքի ստեղծումը։ Իրանի կլորացված եզրերը հեշտացնում են աքցանի հետ աշխատանքը, իսկ ջերմամեկուսացված ծայրը պաշտպանում է այրվածքներից։ Միացման ինդիկատորը թույլ է տալիս որոշել սարքի վիճակը։ 2 մ երկարությամբ լարն ունի գնդաձև ամրացում, ինչի շնորհիվ այն չի խճճվում։